Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Աշխարհն է այդպիսին` կամ դո՛ւ ունես նպատակ, կամ դա ունեն ուրիշները

Աշխարհն է այդպիսին` կամ դո՛ւ ունես նպատակ, կամ դա  ունեն ուրիշները
27.09.2024 | 11:11

Չկա Հայաստանում իշխանափոխության հարց, կա Հայաստանի ազատագրման հարց։ Ու լինենք անկեղծ` հայությունը չունի առկա իրականության գիտակցումը, չունի նաև հարցի լուծման համար անհրաժեշտ ներքին ռեսուրս։

Եթե ինչ-որ բան էլ պատահի, ապա, ինչպես եղել է վերջին մի քանի հարյուրամյակներում, դա լինելու է հայությունից անկախ ընթացող գեոքաղաքական պրոցեսների արդյունքում ինքնաբերաբար ձևավորված երջանիկ պատահականություն։

Աշխարհն է այդպիսին` կամ դո՛ւ ունես նպատակ, կամ դա ունեն ուրիշները, կամ դո՛ւ ունես խելք, կամ դա ունեն ուրիշները, կամ դո՛ւ ունես արժանապատվություն, կամ դրանից ունեն ուրիշները։

Յոլա գնալու, տուն պահելու կամ փող աշխատելու համար պետություն ունենալն անբնական շռայլություն է։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ